Տատյանա Բրուխունովան առաջին անգամ պատմել է Ստեպանենկոյի հետ հարաբերությունների մասին
Եվգենի Պետրոսյանի 32-ամյա սիրեցյալն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է վերաբերվում երգիծաբանի նախկին կնոջը։ Տատյանա Բրուխունովան անկեղծ հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ բաների, անդրադարձել է Ելենա Ստեպանենկոյի հետ նրանց փոխհարաբերությունների ցավոտ հարցին: 75-ամյա հերգիծաբանի ներկայիս կողակիցը պնդում է, որ Ելենա Գրիգորեւնայի նկատմամբ ոչ մի բացասական բան չի զգում, չնայած վերջինիս կողմից ոչ շատ կոռեկտ արտահայտություններին: Ավելին, Բրուխունովան նախկինի պես հարգանքով է վերաբերում նրան։
«Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որը տեղի է ունեցել մեզ հետ, կյանք է, եւ ինչ-որ մեկին բացասական վերաբերելը հիմարություն է։ Դա մարդուն չի հասնում, իսկ քեզ ոչնչացնում է։ Դրա համար էլ Ելենա Գրիգորեւնայի հանդեպ ինչ-որ նեգատիվ բան չեմ զգում, եւ ես դրա իրավունքը չունեմ», - ասել է երիտասարդ կինը։
Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը Եվգենի Վահանովիչի հինգերորդ կինն է։ Բրուխունովայի համար հումորիստը ստիպված է եղել թողնել Ելենա Ստեպանենկոյին, որի հետ նա ապրել է 33 տարի: Չնայած չարակամներին՝ զույգը շարունակում է ներդաշնակություն եւ փոխըմբռնում ցուցաբերել միմյանց հանդեպ։ Բացի այդ, նրանք ունեն որդի, ով արդեն մեկ տարեկան է։