Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսն առաջին անգամ մեկնաբանել են բաժանման մասին լուրերը
Բոլոր հաղորդագրությունները ճշգրիտ չեն։ Մենք դեռ աշխատում ենք որոշ բաների վրա։
Միեւնույն ժամանակ, սիրահարները հստակեցրել են, որ այն, ինչի վրա իրենք «աշխատում են», կապ չունի հարսանիքի հետ։
Հիշեցնենք, որ զույգը ծանոթ է 2005-ից, սակայն միմյանց հետ սերտ շփումը սկսել է միայն 2017-ի ձմռանը։ Այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, նրանք հերթով պատմում էին Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ։ 2017 թվականի հոկտեմբերին Ջենիֆերը եւ Ալեքսը հայտնվել են Vanity Fair-ի շապիկին եւ տվել առաջին համատեղ հարցազրույցը, որտեղ մանրամասնորեն պատմել են կրկնակի ծանոթության եւ առաջին ժամադրության մասին: