Զանգվածային անկարգություններ՝ ԱՄՆ-ի Լյեժե քաղաքում․ ցուցարարները տասնյակ խանութներ ու ավտոմեքենաներ են վնասել, բախումների ընթացքում 11 ոստիկան վիրավորվել է
ԱՄՆ-ում՝ Լյեժե քաղաքում, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնք ոստիկանների հետ բախումների են վերածվել, հաղորդում է ТАСС-ը։
Անկարգությունները սկսվել են «Black Lives Matter» շարժման տեղի կողմնակիցների՝ ըննդեմ ոստիկանական բռնությունների տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո։
Զանգվածային անկարգությունների ժամանակ ցուցարարները կոտրել են McDonald’s սննդի կետի դռներն ու պատուհանները, դրան կից կայանված մեքենայի ապակիները, վնասել մի քանի կանգառ։ Ոստիկանների հետ բախումից շատ չանցած ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանների պատնեշը, մի քանի խմբով ուղղվել քաղաքի տարբեր հատվածներ, հարձակվել մի քանի այլ խանութների ու ավտոմեքենաների վրա։
Իրավիճակը հաջողվել է կայունացնել միայն հատուկ նշանակության ջոկատների քաղաք մտնելուց հետո։
Բախումների հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան, անկարգությունների տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են։