Magnus Carlsen Invitational. Լևոն Արոնյանը Կարլսենի հետ կիսում է երկրորդ տեղը
Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարում, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 5 տուր է կայացել:
4-րդ տուրում Արոնյանը կիսել է միավորները ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ 5-րդ տուրում հաղթել է արգենտինացի Ալան Պիչոտին։ Այժմ Արոնյանը 3,5 միավորով երկրորդ տեղը կիսում է նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Առաջատարը Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին է՝ 4 միավորով:
Հիշեցնենք՝ առաջին տուրում Արոնյանը պարտվել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, իսկ երկրորդ և երրորդ տուրերում հաղթել էր ռուս Յան Նեպոմնյաշչիին և Սերգեյ Կարյակինին:
Մրցաշարային աղյուսակը 5 տուրից հետո՝
Առաջին 8 տեղերը զբաղեցրած շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:
Հիշեցնենք՝ Արոնյանը վերջերս հայտարարեց մարզական քաղաքացիությունը փոխելու և այսուհետ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու մասին:
Meltwater Champions Chess Tour-ում Արոնյանը, այդուհանդերձ, դեռևս ներկայացնում է Հայաստանը: