Ռուսաստանում մեկնարկել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի փորձարկումները օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների վրա
Ռուսաստանում մեկնարկել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի փորձարկումները օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների վրա, հաղորդում է ТАСС-ը։
Ալեքսանդր Գիցբուրգի անվան կենտրոնի տնօրեն Անդրեյ Կապրինը «Соловьев Live»-ի եթերում հայտնել է, որ, դատելով փորձարկումների սկզբնական արդյունքներից, որևէ օնկոլոգիական հիվանդության դեպքում պատվաստանյութի կիրառումը հակացուցումներ չի առաջացնում։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պացինետը քիմիաթերապիա է ընդունում։