Լևոն Արոնյանը նախ պարտվել է Մամեդյարովին, ապա հաղթել Նեպոմնյաշչիին և Կարյակինին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին, որում արդեն 3 տուր է կայացել:
Արոնյանը հենց մեկնարկում ցավալի պարտություն է կրել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովից, իսկ արդեն երկրորդ և երրորդ տուրերում տպավորիչ հաղթանակներ է տարել Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիի և Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Նախնական փուլում շախմատիստները կանցկացնեն 15-ական պարտիա՝ 3 օրում: Առաջին 8 տեղերը զբաղեցրած շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:
Հիշեցնենք՝ Արոնյանը վերջերս հայտարարեց մարզական քաղաքացիությունը փոխելու և այսուհետ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու մասին:
Meltwater Champions Chess Tour-ում Արոնյանը, այդուհանդերձ, դեռևս ներկայացնում է Հայաստանը: