Լեւանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկու
Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (3:1) «Վերդերին» խփած գոլի շնորհիվ Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցրեց 268-ի եւ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ՝ հավասարվելով Կլաուիս Ֆիշերին, որը 1968-1988 թվականներին հանդես է եկել «Մյունխեն 1860», «Շալկե 04», «Կյոլն» եւ «Բոխում» ակումբներնում, հաղորդում է Opta-ն։
Լեւանդովսկին գոլերից 74-ը խփել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Առաջին տեղում է Գերդ Մյուլերը, որը Գերմանիայի առաջնությունում 1964-1979-ին «Բավարիայի» կազմում խփել է 365 գոլ։
Լեւանդովսկին «Բավարիայում» է 2014 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։