Լեւոն Արոնյանը պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտությունով սկսեց Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտություն կրեց 27-րդ քայլում։
Նախնական փուլում մասնակիցները 15-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Լևոն Արոնյանն առաջին մրցաշարին է մասնակցում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այդ մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: