Նիկոլ Փաշինյանն ու Աննա հակոբյանը հանդիպել են պատերազմում վիրավորված մի քանի զինծառայողների և կամավորների հետ
Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա հակոբյանը, այսօր հանդիպել են պատերազմում վիրավորված մի քանի զինծառայողների և կամավորների հետ, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանը։
«Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների:
Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։
Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»,– գրել է նա։