«Վերադարձրեք մշակույթը, Ժա՛ն». ֆրանսիացի դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության բեմում` դիմելով երկրի վարչապետին (լուսանկար)
Ֆրանսիացի դերասանուհի Քորին Մասիերոն մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության բեմում, հայտնում է BBC–ն։
57-ամյա դերասանուհին բեմ է բարձրացել մերկ` վրան գցած ավանակի տեսքով թիկնոց, որն ամբողջությամբ ներկված է եղել կարմիր՝ դրան արյունոտ տեսք հաղորդելու համար։ Նրան առաջարկել են ներկայացնել «Լավագույն հանդերձանք» անվանակարգում հաղթողին։
Բեմում դերասանուհին հանել է թիկնոցը. նրա մեջքին գրված է եղել․ «Չկա՛ մշակույթ, չկա՛ ապագա»։ Դերասանուհին դիմել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսին՝ մշակույթն իրենց վերադարձնելու կոչով։
«Վերադարձրեք մեզ մշակույթը, Ժա՛ն»,-գրված է եղել դերասանուհու մեջքին:
Լրատվականը հիշեցրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ավելի քան երեք ամիս է մշակութային հաստատությունները փակ են։