«Բժիշկ Փեյոն». Ֆրանսիայում ձին վարժեցնողի հետ շրջում է հիվանդասենյակներով` փորձելով օգնել ծանր հիվանդությանների դեմ պայքարող մարդկանց (լուսանկարներ)
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող պալիատիվ օգնության (օգնություն, որի միջոցով հիվանդները հաղթահարում են կյանքին սպառնացող հիվանդությունները) «Քալե» հիվանդանոցում Փեյո անունով ձին օգնում է հիվանդներին վերականգնվելու հարցում, հայտնում է The Guardian–ը։
Փեյոն և իր վարժեցնող Հասսեն Բուչաքուրը նախկինում մրցավազքերի են մասնակցել, սակայն այժմ հիվանդանոցում հիվանդներին օգնում են արագ վերականգնվել։
«Փեյոն և Հասսենը լավ են ոչ միայն հիվանդների, այլ նաև մեզ համար։ Մենք ուրախ ենք, որ նրանք այստեղ են», –ասել է հիվանդանոցի բուժքույր Անն Սոֆին։
Բժշկական անձնակազմը ձիուն անվանում է «Բժիշկ Փեյո»։
Հետաքրքրական է, որ մրցավազքերից հետո Փեյոն միշտ մոտեցել է մարդկանց և չի հեռացել նրանցից։ Հասսենը հասկացել է, որ Փեյոն ընտրում է այն մարդկանց, որոնք հոգեպես, ֆիզիկապես և մտովի վատ վիճակում են գտնվում։ Չորս տարվա ուսումնասիրություններից հետո անասնաբույժերը կարծում են, որ Փեյոյի ուղեղը յուրօրինակ կերպով է գործում։
«2016 թվականից ի վեր մենք աջակցել ենք շուրջ 1000 մարդու, ընդհուպ, նրանց կողքին եղել մինչև վերջին շունչը: Փեյոն իմ երկրորդ կեսն է, նա իմ կյանքի գործընկերն է, նա ինձ համար ամեն ինչ է», - ասել է բուժքույրը։