Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի նոր հավաքածուն (Տեսանյութ և լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել SKIMS նոր հավաքածուից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարներում 40-ամյա աստղը կրում է բաց սրճագույն ներքնազգեստ, մազերը երկար հյուսք է արված և ձեռքին բաժակով սուրճ է։ Երկրորդ հագուստը, որը կրել է հեռուստաաստղը բաղկացած է լեգինսից և տոպից։ Քարդաշյանը լուսանկարների համար ընտրել է նուրբ և թարմ տեսք հաղորդող դիմահարդարում։
Նոր հավաքածուն ներառում է բաց սրճագույն և սպիտակ երանգների տնային հագուստներ և ներքնազգեստ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: