Ավտովթար Լոռու մարզում. 30-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Լոռու մարզում մարտի 12-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Դավիթ Խ.-ն եւ ուղեւոր, 53-ամյա Ս. Գ.- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: