Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը որդու հետ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընատենակն ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ գրկել է փոքրիկին։ «Մի խաբնվեք հրեշտակի դեմքին, իրականում նա Գազանիկ է»,- մեկնաբանություններում կատակել է նա։
Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Իրականում երազանքները լինում են տարբեր: Երազանքը պետք է նպատակ դարձնել եւ հետագայում դարձնել իրականություն»,- հրապարակումը մակագրել էր նա։