Անդրեասյան եղբայրները պարտքերի դիմաց զրկվել են «Կոմա» ֆիլմի իրավունքներից
Ռուս պրոդյուսերներ Սարիկ եւ Ղեւոնդ Անդրեասյանները զրկվել են իրեց վերջին ֆիլմի՝ «Կոմա»-ի իրավունքներից։ Դրանք փոխանցվել են Ռուբեն Դիշդիշյանի «Mars Media Entertainment» ընկերությանը, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Ֆիլմի նկարահանման համար 5 մլն դոլար է հատկացվել, սակայն եկամուտը կազմել է դրա կեսը՝ 2,5 մլն դոլար։ Ֆանտաստաիկ մարտաֆիլմը ռուսական վարձույթում հայտնվել է նախորդ տարվա հունվարի վերջին։ Պրոդյուսերները ժապավենի ցածր ծածկելիությունը կապում են կորոնավիրուսի համավարակի հետ։ Ամեն դեպքում, կինոյի ֆոնդը որոշել է նրանցից 65 մլն ռուբլի բռնագանձել։ Բացի այդ՝ 15 մլն ռուբլի է պահանջել դերասան Միխայիլ Գալուստյանը՝ եւս 50 մլն ռոբլի՝ «Mars Media Entertainment» ընկերությունը։
Գալուստյանի դեպքում հարցը նույն կերպ է լուծվել, նրան փոխանցվել են «Չներվածը» ֆիլմի իրավունքները։ Դրանով պրոդյուսեր եղբայրների ֆիլմերն ավարտվել են։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դերասան Միխայիլ Գալուստյանը դատարանի միջոցով պարտքերի պատճատով ռեժիսոր Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները։