ԵՄ-ն կես տարով երկարացրել է պատժամիջոցները ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ
Եվրամիությունը կես տարով երկարացրել է անձնական պատժամիջոցները ռուս և ուկրաինացի անհատների և այդ երկրների կազմակերպությունների նկատմամբ` «Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու համար»: Այս մասին ասվում է մարտի 12-ին հրապարակված ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ, գրում է «Իզվեստիան»:
Որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Ուկրաինայի 177 քաղաքացու և 48 իրավաբանական անձի նկատմամբ: Գործող ցուցակում փոփոխություններ չեն կատարվել:
«ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել երկարացնել պատժամիջոցները այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գործողությունների համար, որոնք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը»,-ասված է փաստաթղթում: