Ճապոնիայում ծաղկել է առաջին սակուրան
Ճապոնիայում ծաղկել են երկրի խորհրդանիշ համարվող սակուրաները: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչությունը:
Նշվում է, որ այս տարի սակուրան առաջին անգամ ծաղկել է մարտի 11-ին` Հիրոսիմա պրեֆեկտուրայում: Հատկանշանական է, որ բնական երևույթը բավականին շուտ է տեղի ունեցել. մինչ օրս այդ շրջանում սակուրան այսքան շուտ ծաղկել էր միայն 2010 թվականին (մարտի 10-ին):
Օդերևութաբանների տվյալներով՝ ուրբաթ ճապոնական բալենին ծաղկել է նաև Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:
Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշը, իսկ դրա ծաղիկը ոչ պաշտոնական ազգային գերբի կարգավիճակ ունի: Սովորաբար, ճապոնական բալենին ծաղկում է ապրիլի սկզբին, երբ այգիները ողջ երկրի տարածքում բառացիորեն պատվում են վարդագույն ծաղիկներով: