Կրեմլի պաշտոնական կայքի վրա հաքերային հարձակումների թիվն աճել է․ Պեսկով
Վերջին շրջանում Կրեմլի պաշտոնական կայքի վրա հաքերային հարձակումների թիվն աճել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, որ Կրեմլի և պետական այլ գերատեսչությունների կայքերի աշխատանքի խափանումներ են գրանցվել, Պեսկովն ասել է․ «Մեզ մոտ ոչինչ էլ չի խափանվել, ամեն բան աշխատում էր»։
Պեսկովը նաեւ ասել է, որ հաքերային հարձակումներ կան, և դրանք երկրի ներսից չեն կարող արվել։
«Այո, հաքերային հարձակումների թիվը գնալով աճում է։ DDoS տեսակի մի քանի հարձակման դեպք է գրանցվել, ընդ որում՝ դրանք մեզ մոտ անել հնարավոր չէ, դրան ոչ ոք մեզ մոտ ունակ էլ չէ»,- ասել է Պեսկովը։