Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չափահաս բոլոր ամերիկացիների համար հասանելի կլինեն մայիսի 1-ից․ Բայդեն
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չափահաս բոլոր ամերիկացիների համար հասանելի կլինեն մայիսի 1-ից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենն ասել է, որ դրան համընթաց ԱՄՆ-ը կկարողանա «նորմալ կյանքի վերադառնալ», որը կար նախքան համավարակի տարածումը, և դա հնարավոր կլինի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անխակության տոնը․ այդ օրը ամերիկացիներին կթույլատրվի հավաքվել ոչ մեծ խմբերով։
«Պայքարը դեռ հեռու է ավարտին մոտենալուց։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք, բայց միասնաբար, համախմբված մենք կարող ենք հաղթել կորոնավիրուսը, և մենք բոլորս կկարողանանք սովորական կերպով նշել հուլիսի 4-ը»,- հայտարարել է Բայդենը։