Քարդաշյանները տանուլ տվեցին դատը
Քարդաշյանները դատական գործ էին հարուցել Քիմի հոր`Ռոբերտ Քարդաշյանի նախկին կնոջ`Էլեն Քարդաշյանի դեմ`մեղադրելով վերջինիս իրենց ուենցվածքը սեփականաշնորհելու և բարոյական վնաս հասցնելու մեջ:
Բանն այն է, որ Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը`Էլեն Քարդաշյանը, հրապարակել էր իրենց համատեղ կյանքի մի քանի լուսանկար և Ռոբերտի անձնական լուսանկարներից մի քանիսը:
Ռոբերտ Քարդաշյանի երկրորդ կինը և նրա աղջիկները Էլենից պահանջում էին 500 հազար դոլար փոխհատուցում: Սակայն, ինչպես այսօր պարզվել է, դատարանը որոշում է կայացրել հօգուտ Էլեն Քարդաշյանի`համարելով, որ նա իրավունք ունի հրապարակել իր նախկին ամուսնու լուսանկարները:
Հետաքրքիր է այն, որ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանի կինն է եղել նրա կյանքի վերջին 3 ամիսներին: