Փաշինյանի հերթական քմահաճույքը․ ամեն հինգշաբթի անգամ ամենահեռու մարզերի մարզպետները կմասնակցեն Կառավարության նիստերին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության երեկվա նիստին մասնակցում էին նաև մարզպետները։ Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետներին կանչել էր կառավարություն: Երբ հետաքրքրվեցինք, կառավարության լրատվականից ասացին, որ մարզպետները եկել են կառավարություն` մասնակցելու նիստին հրավիրյալի կարգավիճակով, և չի բացառվում, որ դա պարբերական բնույթ կրի` այսուհետ մշտապես մասնակցեն նիստերին:
Այսինքն՝ ամեն հինգշաբթի անգամ ամենահեռու մարզերի՝ Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունքի մարզպետները կտրելու-անցնելու են 150-200 կմ, Սյունիքի դեպքում՝ ավելի երկար ճանապարհ, որ գան մասնակցեն կառավարության նիստին, որտեղ իրենք, մեծ հաշվով, անելիք չունեն, ընդամենը Փաշինյանի հերթական քմահաճույքն են կատարելու։
Ի դեպ, երեկվա նիստից հետո բոլոր մարզպետները գլխավոր մուտքով իջան գնացին, բացի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից, ում մենք բազմաթիվ հարցեր ունեինք, բայց նա, թերևս դա կանխատեսելով, նախընտրեց ետնամուտքով հեռանալ, որ լրագրողների ձեռքը չընկնի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: