Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության փոխգնդապետը մահացել է
Նախօրեին «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն, ով մարտի 4-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ այն փոխանցվելու է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր: