Իտալիայում Գուչի ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում. գլխավոր դերերում հանդես են գալիս Լեդի Գագան և Ադամ Դրայվերը
Նախօրեին ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային և հոլիվուդյան դերասան Ադամ Դրայվերին նկատել են Իտալիայում՝ «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, հաղորդում է Page Six-ը։
Լուսանկարներում 34-ամյա Գագան իր շեկ վարսերը թաքցրելլ է շագանակագույն կեղծամի տակ, որպեսզի կերտի տխրահռչակ «սև այրի» Պատրիցիա Ռեջիանիի կերպարը, որը 1995 թվականին կազմակերպել էր իր նախկին ամուսնու՝ նորաձևության մագնատ Մաուրիցիո Գուչիի սպանությունը։
Լուսանկարներում Դրայվերը, որը մարմնավորում է Գուչիին, նկարահանման հրապարակում զրուցում է Գագայի և ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ։
Ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:
Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։