«Ինձ այլանդակել են». Մաշա Մալինովսկայան կրծքի նոր պլաստիկ վիրահատություն է կատարել
Հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինսովսկակյան երկրորդ անգամ որոշել է վիրահատել կուրքծը։ Հեռուստաաստղը հայտնել է, որ որոշել է վիրահատական միջամտության դիմել՝ շտկելու համար նախորդի արդյունքները։
«Ընկերներ, ամեն ինչ շատ լավ է անցել։ Առավոտյան համայց է կատարվել, հիմա գնում ենք նոր վիրակապ անելու։ Եթե անկեղծ, ինձ այլանդակել էին։ Ես պարզապես ոչ մի տեղ այդ մասին չեմ ասել։ Playboy-ի աղջկա կենսագրությունում դա, կարծես թե, այնքան էլ լավ կետ չէ»․- Instagram-յան էջի Stories բաժնում հայտնել է Մալինովսկայան։
Ավելի ուշ նա խոստովանել է, որ երկրորդ վիրահատությունից հետո կուրծքը «ավելի փոքրացել» է եւ հույս հայտնել, որ հիմա այն ավելի գեղեցիկ կլինի։ Վիրահատությունից մի քանի օր անց Մալինսովսկայային բաց հագուստով նկատել են երեկույթներից մեկի ընթացքում։
Ավելի վաղ Մարիա Մալինովսկայան հայտարարել է երկրորդ անգամ մայր դառնալու մտադրության մասին։ StarHit-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղն այդ մասին հայտնել է հարազատների ու ընկերների միջավայրում՝ նշելով 40-ամյակը։ Նա ընդգծել է, որ այդ նպատակով սառեցրել է ձվաբջիջները։