Փաստաբան. Խաչատուրյան քույրերի գործը կարող է վերանայվել
Քրեական գործերի հարուցումը Միխայիլ Խաչատուրյանի դեմ կարող է հիմք հանդիսանալ նրա աղջիկների գործի վերանայման համար նոր հայտնաբերված հանգամանքների պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փաստաբան Վլադիմիր Նեուպոկոևը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահացած Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի «Սեռական բնույթի բռնի գործողություններ» 132-րդ, «Սեռական բնույթի գործողությունների հարկադրանք» 133-րդ և «Խոշտանգում» 117-րդ հոդվածներով:
«Իրականում դա կարող է ազդել գործի վրա միայն այն դեպքում, եթե այդ ստուգումը խոշտանգումների եւ սեռական ոտնձգությունների վերաբերյալ այդ պարզաբանումների անհամապատասխանության փաստեր կամ կեղծման փաստեր բացահայտի: Կհաստատվի, որ ինչ-որ մեկը կեղծ ցուցմունք է տվել: Եվ, բնականաբար, դա կարող է հիմք հանդիսանալ գործը վերանայելու համար նոր հայտնաբերված հանգամանքների հիման վրա»,- ասել է Նեուպոկոևը:
«Անհասկանալի է, թե ինչն է որպես նախափեռնություն ծառայել այդ քրեական գործերի համար: Կա՛մ հայտարարությունը ներկայացրել են սպանված անձի հարազատները` աղջիկների ցուցմունքները վարկաբեկելու համար: Բայց ես կասկածում եմ դրանում: Մեծ հաշվով, հետաքննությունը պետք է «հարուցվեր» այն բանից հետո, երբ դատավճիռը հաստատեց այդ հանգամանքները` սեռական ոտնձգություններ, խոշտանգումներ»,- հավելել է Նեուպոկոևը: