Քեթրին Զետա-Ջոնսը և Մայքլ Դուգլասը կրկին միասին են
Վերջերս նորություններ էին պտտվում, որ այս աստղային զույգը բաժանվել է: Սակայն 69-ամյա Դուգլասը լրագրողներին ամեն անգամ ասել է, որ իր և իր կնոջ հարաբերությունները շատ նորմալ են, ուղղակի իրենք ժամանակավոր դադար են վերցրել իրենց հարաբերություններում:
Եվ ահա, ինչպես հայտնում է հոլլիվուդյան լրատվամիջոցներից մեկը, Դուգլասը խնդրել է, որպեսզի Քեթրին Զետա-Ջոնսը կրկին վերադառնա իր մոտ և նրանք, ամեն ինչ սկսեն նոր էջից և Քեթրինը համաձայնվել է վերադառնալ:
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացած են ավելի քան 13 տարի և ունեն երկու երեխա: