«Օլիմպիակոս» - «Արսենալ» հանդիպման մրցավարների տեսուչը Հայաստանից է
Լոնդոնի «Արսենալի» և հունական «Օլիմպիակոսի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կաշխատի Հայաստանի ներկայացուցիչ:
Աթենքում կայանալիք հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Օլիմպիակոս» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Ֆոտո՝ ՀՖՖ