«Շնորհակալություն քեզ, իմ արքայադուստր». Բեյոնսեն աջակցել է Մեգան Մարքլին
Մեգան Մարքլի և արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրինն տված սենսացիոն հարցազրույցի թողարկումից երկու օր անց երգչուհի Բեյոնսեն իր կայքում հատուկ ուղերձ է հղել դքսուհուն։ «Շնորհակալություն քեզ, Մեգան, քո արիության ու լիդերության համար։ Բոլորս ոգեշնչված ենք քեզանով»,- գրել է Բեյսոնսեն։
Բեյոնսեն հաղորդագրությանը կցել է Մեգանի հետ հանդիպման լուսանկարը 2019թ․-ի հուլիսին՝ «Առյուծ արքան» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ընթացքում։ Դա հայտնվել էր թերթերի վերնագրերում, երբ Բեյոնսեն խախտել էր կարգը՝ գրկելով Մեգանին։
«Թագավորական անձին գրկելը դեմ է կանոններին։ Ես կարծում եմ, որ Բեյոնսեն հատուկ կարգադրություն է ստացել Ձերդ Թագավորական Գերազացնությունից։ Մեգանն ու Հարին շատ հուզված էին նրա հետ հանդիպումից, ինչպես հայտնում էր պալատական աղբյուրը։ Իրականում զույգն առաջաին անգամ էր հանդիպում երգչուհու հետ»,- այդ ժամանակ հայտարարել էր փորձագետ Քեթի Նիկոլը։
Բեյոնսեն Մեգանին անվանում է «իմ արքայադուստր» և այդ ժամանակվանից սկսած բազմաթիվ անգամներ արտահայտել է հիացմունքը դքսուհով։