ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատարի երեխաների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է ռազմական հեղաշրջման միջոցով Մյանմարում իշխանության եկած նոր ղեկավարության դեմ պատժամիջոցների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով նախարարության ներկայացուցչին:
Նշվում է, որ նախարարության «սև» ցուցակում ընդգրկված է 2 ֆիզիկական և 6 իրավաբանական անձ: Այսպիսով, խոսքը Մյանմարի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայնի 2 զավակների և այն ընկերությունների մասին է, որոնք, ըստ ֆինանսների նախարարության, ղեկավարվում են նրանց կողմից:
«Մյանմարի անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ինքնաբուխ բռնությունն անընդունելի է»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի տնօրեն Անդրեա Գացկին:
Ինչպես հայտնի է, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և արգելք է հանդիսանում ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար` ցուցակում ներգրավվածների հետ բիզնես վարելու գործում: