Սրտային հիվանդություններ, քաղցկեղ, կորոնավիրուս. 2020-ն ԱՄՆ պատմության մեջ «ամենամահաբեր» տարին է եղել. Politico
ԱՄՆ պատմության «ամենամահաբեր» տարին եղել է 2020 թվականը, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալները:
Ըստ այդմ՝ 2020 թվականին Միացյալ Նահանգներում մահացել է ավելի քան երեք միլիոն մարդ: Այս առնչությամբ կորոնավիրուսը դարձրել է սրտի հիվանդություններից և քաղցկեղից հետո մահվան երրորդ հիմնական պատճառը: Նշվում է, որ COVID-19-ը ԱՄՆ-ում հանգեցրել է մահացությունների 15 տոկոսանոց աճի:
Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 29 միլիոնը, որի հետևանքով մահացել է ավելի քան 529 000 մարդ: