Պետդեպարտամենտը 900 000 դոլար դրամաշնորհը կտրամադրի Հայաստանին աշխատողների իրավունքների «ամրապնդման» համար. Russia Today
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախատեսում է 900 000 դոլար հատկացնել Հայաստանում աշխատողների իրավունքների «ամրապնդմանը» ուղղված միջոցառումների իրականացման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայերի գործադուլային իրավունքի ապահովմանը, կոլեկտիվ պայմանագրեր կնքելուն, ինչպես նաև արհմիությունների դերի բարձրացմանը: Դրամաշնորհի նկարագրությանը ծանոթացել է Russia Today հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանի բնակիչները բավարար տեղեկացված չեն իրենց աշխատանքային իրավունքներից: Բացի այդ, նրանք շատ բան չգիտեն արհմիությունների նշանակության մասին այդ իրավունքների պաշտպանության գործում:
Պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի ներկայացուցիչների կարծիքով` հենց բյուրոն է վերահսկելու համապատասխան նախաձեռնության ընթացքը. ներկայում Հայաստանում գործող կազմակերպությունների աշխատակիցներն ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման կարիք ունեն զբաղվածության ոլորտում, ինչպես նաև կառավարությանը և գործատուներին իրենց իրավունքների մասին ավելի հաճախ հիշեցնելու կարիք ունեն:
«Հեղափոխության ընթացքում հայտարարված բարեփոխումների իրականացումը հատկապես կարևոր է այժմ ՝ աճող մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանը, օգտվելով առիթից, կկարողանա ազդել քաղաքացիական հասարակության վրա և խոչընդոտել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը»,-հստակեցվում է տեքստում:
Այսպիսով, ամերիկյան գերատեսչությունը նշել է, որ եթե հանրապետության քաղաքացիները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ավելի կոմպետենտ լինեն աշխատանքային իրավունքի ոլորտում, նրանց համար ավելի հեշտ կլինի հայտնաբերել աշխատանքային ոլորտում առկա խախտումները և բողոքներ ներկայացնել համապատասխան մարմիններ:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն ընդունում է հայտեր 900 000 դոլարանոց նախագծի համար, որի նպատակն է ապահովել, որ աշխատողները և նրանց կազմակերպությունները տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին ... և կարողանան արդյունավետորեն պաշտպանել աշխատողների դիրքորոշումն ու շահերը պետության և գործատուի հետ հարաբերություններում»,-ասվում է փաստաթղթում:
Ակնկալվում է, որ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանում արհմիութենական ակտիվիստների կարողությունների զարգացման վրա, կապահովի հանրապետությունում միջազգայնորեն ճանաչված աշխատանքային նորմերի իրականացումը տեղական մակարդակով և կաջակցի առաջարկվող բարեփոխումներին:
Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ամերիկյան և արտասահմանյան առևտրային, շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ և բարձրագույն կրթական հաստատություններ: