Ինչն է պատճառը, որ Հայաստան սկսել են ավելի քիչ ավտոմեքենա ներկրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս:
Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման:
Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է բերվել: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք էր գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից մոտ 30 մլրդ-ով ավելի:
Իսկ, ահա, նախորդ տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազել են 50-52 մլրդ դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: