Մարալ Նաջարյանն արդեն Լիբանանի իր տանն է (լուսանկարներ)
Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը հասել է Լիբանան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը:
Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Հակոբ Հավատյանը մասնավորապես նշել է, որ Մարալ Նաջարյանն արդեն գտնվում է Լիբանանի իր բնակարանում: Հակոբ Հավատյանը հրապարակել է նաև լուսանկար, որը ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այս մասին երեկ կեսգիշերն անց հայտնել է նաև Ն. Զոհրաբյանը: