Լինգի դեմ խաղ չկա. ադրբեջանցի կնոջ դաժան հաշվեհարդարը քնած ամուսնու հետ
Ադրբեջանի բնակչուհին դաժանորեն հաշվեհարդար է տեսել ամուսնու հետ՝ լինգով կոտրելով նրա գլուխը:
Ինչպես հայտնում է АПА-ն, մարտի 7-ի լուսադեմին Բաքվի դատախազությունը տեղեկատվություն է ստացել Մահիր Շիխալիեւի (ծնվ․ 1976թ.) դին հայտնաբերելու մասին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը՝ Գյունայը (ծնվ. 1980թ.), ընտանեկան-կենցաղային հողի վրա կանխամտածված սպանել է ամուսնուն՝ երկաթե լինգով գլխին հասցնելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ամուսինը քնած է եղել:
Հարուցվել է քրեական գործ, կինը կալանավորվել է որպես կասկածյալ: