ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ
Այսօր ՆԱՏՕ-ի ականազերծիչ նավերի խումբը մուտք է գործել Օդեսայի նավահանգիստ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ դաշինքի նավերի մուտքն Օդեսայի նավահանգիստ այս տարի առաջինն է:
«Այսօր առավոտյան ՆԱՏՕ-ի ականազերծման գործողության համար նախատեսված SNMCMG2 նավերի երկրորդ խումբը մտել է Օդեսայի նավահանգիստ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սա 2021 թվականին ՆԱՏՕ-ին պատկանող նավերի առաջին մուտք է Օդեսա, որի առնչությամբ նախատեսված է խմբի հրամանատարական կազմի արարողակարգային հանդիպում Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ:
Նշվում է՝ թուրքական A577 TCG Sokullu ուսումնավարժական նավը՝ «Մեհմեթ փաշա»-ն, դարձել է խմբի առաջատարը: Խմբում ներառված են նաև թուրքական M267 TCG «Այվալիկ» (M267), իսպանական TSPS «Տահո» (M36) և ռումինական ROS Lt «Լուպու Դինեսկու» (25) նավերը: Ջոկատի հրամանատարն է առաջին կարգի կապիտան Յուսուֆ Կարագյուլլեն: