Հունաստանում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև․ կողմերը կիրառել են բենզինային ռումբեր և արցունքաբեր գազ (տեսանյութ)
Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Նոր Զմուռնիայի հարավային արվարձանում ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ իրականացվող ցույցի ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև, որի ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան, հայտնում է Greek City Times–ը։
Ըստ նախնական տեղեկությունների, սպան պարանոցի շրջանում քարով հարված է ստացել: Գործընկերներից ոմանք նրա շուրջ շրջան են կազմել՝ պաշտպանելու համար, մինչ շտապօգնության ժամանումը:
Ըստ պետական ERT հեռուստաընկերության, մի խումբ անձինք բենզինային ռումբեր են նետել ոստիկանական ուժերի ուղղությամբ, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով: Հարևան թաղամասում ոստիկանները հայտնաբերել են պայուսակ՝ լի բենզինային ռումբերով և պայթուցիկ իրերով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել միջադեպին ներգրավված բոլոր անձանց: Նա «զսպվածություն և հանգստություն ցուցաբերելու» կոչ է արել։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։