Կոուտինյուն ամռանը կլքի Բարսելոնան
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Goal-ը ՝ հղում անելով AS-ին:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտան ձգտում է կրճատել ֆինանսական ծախսերը և արդեն հրաման է տվել 28-ամյա բրազիլացու համար գնորդներ փնտրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» այլ ակումբներին 120 միլիոն եվրոյից ավել գումար է պարտք:
Հայտնի են նաև «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտայի տրանսֆերային նպատակները: Մանրմասներն՝ այստեղ։