Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ուրարտուից. Հայտնի է նոր գլխավոր մարզչի անունը
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:
Մեր տեղեկություններով, Գրիգորյանին կփոխորինի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերին:
Հիշեցնենք, որ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» անցկացրած 12 խաղից հետո 18 միավորով 6-րդ տեղում է: