Բայդենի հովվաշներն ագրեսիվ վարքի պատճառով հեռացվել են Սպիտակ տնից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երկու գերմանական հովվաշներին հետ է ուղարկել Դելավեր քաղաքում գտնվող ընտանեկան տուն այն բանից հետո, երբ կենդանիներից մեկը կծել է Սպիտակ տան անվտանգության աշխատակցին, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ 3-ամյա Մեյջորը, որին Բայդենն և իր կինը՝ Ջիլը, «որդեգրել էին» 2018 թվականին անօթևան կենդանիների ապաստարանից, օրերս տարօրինակ վարքագիծ էր դրսևորել: Նա հաչացել էր, ցատկել և կծել անվտանգության աշխատակցին:
Միջադեպի պատճառով էլ Սպիտակ տան ղեկավարները ստիպված են եղել Մեյջորին 14-ամյա Չեմփի հետ ուղարկել ընտանեկան տուն՝ հետագա անախորժություններից խուսափելու համար:
Դեռևս պարզ չէ, թե որն է կենդանու նման վարքագծի պատճառը:
Հիշեցնենք՝ Մեյջորն ապաստարանից վերցված առաջին շունն է, որը երբևէ բնակվել է Սպիտակ տանը: Նա նախագահի հետ նստավայր էր տեղափոխվել հունվարին՝ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: