Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը ցույց է տվել մարտի 8-ի «ամենաթանկ նվերը»
Տատյանա Բրուխունովան՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը, ցույց է տվել «ամենաթանկ նվերը», որը ստացել է Կանանց միջազգային օրվա առիթով։ Նա նվերի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Հիմա ամենաթանկ նվերներն այս տեսքն ունեն»,- Տատյանան մակագրել է լուսանկարը, որում մանկական ապլիկացիա է պատկերված։
Ըստ ամենայնի, նվերը պատրաստել է նրա ու Եվգենի Պետրոսյանի որդին։ Հազիվ թե մեկ տարեկան երեխան կարողանար կատարել այդ բարդ խնդիրը, եւ ամենայն հավանականությամբ, հումորիստը նրան օգնել է պատրաստել նվերը։ Լուսանկարում կարելի է նկատել նաեւ բազմագույն գնդիկներ եւ ծաղիկ։
Տատյանա Բրուխունովայի երկրպագուները համաձայնել են, որ նա ամենաթանկ նվերն է ստացել, ինչպես նաեւ սկսել են ակտիվորեն շնորհավորել նրան մարտի 8-ի առիթով։ «Իսկապես, ճիշտ է։ Ոչ մի ծաղիկ, ադամանդ եւ իր հնարավոր չէ համեմատել այս նվերների հետ։ Դրանք անգին են», «Լավագույն նվերը։ Տանյա, շնորհավոր տոնը»,- գրել են հետեւորդները։
Տատյանան ամուսնուց՝ Եվգենի Պետրոսյանից, երիտասարդ է 44 տարով։ Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2019թ․-ին, իսկ զույգի որդու՝ Վահանի լույս աշխարհ գալու մասին՝ 2020թ․-ի մարտին։ Անկախ նրանից, որ դրանից երկար ժամանակ է անցել, շատերը շարունակում են Բրուխունովային մեղադրել Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության համար։ Հումորիստները միասին ապրել են 32 տարի։