Պրիմերայի ղեկավարը հայտնել է՝ լիգան ֆինանսապես պատրաստ է Մեսսիի՝ Բարսելոնայից հեռանալուն
Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հավանական հեռանալը ֆինանսապես ազդել Իսպանիայի առաջնության վրա.
«Լիգան պատրաստ է դրան՝ ֆինանսական առումով: Նույնն ասել եմ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալու ժամանակ:
Ռոնալդուն հեռացավ «Ռեալի» որոշմամբ: Ես իրավունք չունեմ ոչինչ ասելու, բայց միշտ նախընտրում եմ, որ լավագույն ֆուտբոլիստները լինեն Պրիմերայում. նույնը տեղի ունեցավ Նեյմարի հետ: Ռոնալդուն մրցաշարի լավագույն ռմբարկուն էր, և մենք զարմացած էինք նրա հեռանալու կապակցությամբ, բայց ֆինանսական հետևանքները նվազագույնն էին, քանի որ մենք լավ էինք պատրաստվել այդ պահին»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: