Արցախի մայր բուհի ուսանողներն ու դասախոսները ԱԺ ռուսերեն են նամակ գրել. ռեկտորի խոսքով՝ ինքը տեղյակ չէ
Ես չգիտեմ, որ դիմել են։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների՝ ռուսերենով Արցախի ԱԺ պատգամավորներին դիմելուն, որ ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տրվի։
«Բուհում ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տալու մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Այդպիսի տեղեկատվություն չունեմ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է «Լեզվի մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությանը, որով նախատեսվում է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ, ապա նա նշեց․ «Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այդպիսի նախագիծ ներկայացրել է Ազգային ժողովը, առաջիկայում մենք մեծ քննարկում ենք սպասում՝ հրավիրելու ենք Ազգային ժողովի նախագահին, նախաձեռնող խմբի անդամներին, Հայոց լեզվի ամբիոնն իր կարծիքը ներկայացրել է Ազգային ժողով»,–ասաց նա։
Հարցին, թե դա նրա համար ընդունելի է, ռեկտորն ասաց, որ ինքը համալսարանի ռեկտոր է և պարտավոր է ներկայացնել համալսարանի կարծիքը, և քննարկումները վերջանալուց հետո հայտարարություն կարվի։ «Նայած, թե հիմքը որն է, մենք հիմա ռազմական դրության մեջ ենք, և քաղաքական լարված վիճակ է, բերեք բոլոր մեկնաբանությունները թողնենք բոլոր քննարկումներից հետո»,–ասաց նա։
Նամակը ներկայացնում ենք ստորև.