Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատմության մեջ առաջին անգամ կարող է կին ղեկավարել
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մտադիր է իր ղեկավարի պաշտոնում նշանակել 57-ամյա Դեբի Հյուին:
The Times-ը հայտնում է, որ նա այս պաշտոնի հիմնական հավակնորդն է ու FA-ն մտադիր է այս նշանակման մասին հայտարարել ապրիլին: Այս դեպքում, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի 157-ամյա պատմության մեջ առաջին անգամ այն կին կղեկավարի:
Հյուից սպասվում են, որ նա կգլխավորի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի՝ ԱԱ-2030-ն անցկացնելու համատեղ հայտավորման գործընթացը: The Times-ը նշում է, որ նա «Լիվերպուլի» երկրպագուհի է:
Նոր ղեկավարը կփոխարինի Գրեգ Կլարկին, որը հեռացվել էր անցած տարվա նոյեմբերին՝ սկանդալից հետո: Կլարկը ֆուտբոլում ռասիզմի վերաբերյալ իր ելույթում օգտագործել էր «գունավոր խաղացողներ» արտահայտությունը, ինչից հետո ներողություն էր խնդրել: