ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել «կանանց համար աշխարհ» կառուցել (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն արևմտյան երկրներին կոչ է արել կառուցել «աշխարհ, որն աշխատում է կանանց համար»: Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ պատգամավորներին ուղղված իր ուղերձում:
«Եթե մենք կառուցենք մի աշխարհ, որը կաշխատի կանանց համար, մեր երկրները կլինեն ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ և ավելի անվտանգ: Կանանց այս միջազգային օրը եկեք վճռական և միասնական լինենք` այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա:
Հարիսը նաև հանդես է եկել կանանց անվտանգության ապահովման երաշխիքների համար`տանը և այլուր: «Մենք պետք է կանանց արժանապատվորեն վերաբերվենք աշխատատեղում, ստեղծենք անհրաժեշտ կառույցներ, որպեսզի կինը կարողանա հոգ տանել իր ընտանիքի մասին և միևնույն ժամանակ լինի գերազանց աշխատուժ»,- ավելացրել է նա:
Հարիսը նշել է, որ կանանց իրավունքների համար պայքարն ԱՄՆ նախագահական նոր վարչակազմի առաջնահերթություններից է:
Քամալա Հարիսը դարձել է ԱՄՆ առաջին կին փոխնախագահը: Նա նաև առաջին աֆրոամերիկացին է, որը զբաղեցնում է այս պաշտոնը: Նախընտրական քարոզչության ընթացքում նա բազմիցս հանդես է եկել կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպամությամբ: