Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով էթիկայի հանձնաժողով ստեղծել Արման Բաբաջանյանի հայտարարությունների հարցն ուսումնասիրելու համար
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր դիմումը` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների առնչությամբ:
Նա նշել է, որ իր մասնակցությամբ ԱԺ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները։
Վարդազարյանը պահանջել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը։