Շառլ Ազնավուրը համերգ կտա Nokia Arena դահլիճում
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հանդես կգա իսրայելցի հանդիսատեսի առջև: Նոյեմբերի 23-ին նա բացառիկ համերգ կտա Թել-Ավիվի Nokia Arena դահլիճում:
Նշենք, որ 89-ամյա Ազնավուրի երգացանում կա մոտ 1000 երգ, նա մասնակցել է մոտ 60 ֆիլմի, լեգենդար շանսոնյեի ձայնասկավառակների վաճառքը գերազանցել է 100 միլիոն օրինակը:
Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցումներով Ազնավուրը 1998 թվականին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: