ԱՄՆ-ում աշակերտը դպրոց է տարել ինքնաշեն ռումբ և պատահաբար պայթեցրել է այն. կա 5 վիրավոր
Առնվազն հինգ աշակերտ և ուսուցիչ վիրավորվել են, երբ ինքնաշեն պայթուցիկ սարքը պատահաբար գործի է դրվել ԱՄՆ Միչիգան նահանգում գտնվող դպրոցներից մեկում:
Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից, գրում է The Hill-ը:
Քննության նախնական արդյունքների համաձայն՝ 16-ամյա դպրոցականը պատահաբար պայթեցրել է ուսումնական հաստատություն բերված սարքը, որի հետևանքով նա ստացել է միջին ծանրության վնասվածքներ և հոսպիտալացվել է: Առնվազն չորս ուսանողներ թեթև վնասվածքներ են ստացել: Դպրոցում տարհանում է իրականացվել:
Քննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները կպարզեն պայթուցիկի բաղադրությունը: