Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել»․ իշխանությունը գլխավոր դատախազի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ «հաշիվները դեռ չմաքրած» և խնդիրները չհաղթահարած՝ իշխանական վերին օղակներում արդեն մտածում են, թե ինչպես պետք է ազատվեն Դավթյանից:
Պարզվում է՝ իշխանությունը նրան ևս չի վստահում, ավելին՝ կան մտահոգություններ, որ հենց Դավթյանի ձեռքով է մինչև այսօր վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը գնալու բանտախուց: Բայց, արի ու տես, որ ինչքան էլ իշխանական իրավաբանները խելք-խելքի են տալիս, չեն գտնում Դավթյանից ազատվելու ամենահարմար տարբերակը:
Օրենքի համաձայն, գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Իսկ Արթուր Դավթյանը ստանձնել է պաշտոնը 2016 թվականի սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ նա կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի, ինչը շատ երկար ժամանակ է օրվա իշխանության համար: Այնուամենայնիվ, արդեն իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար իշխանությունն ակտիվ փնտրտուքների մեջ է: Նրանք վստահեցնում են, որ Դավթյանը չի շարունակելու պաշտոնավարել, չնայած նրան, որ օրենքը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընտրվել գլխավոր դատախազ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: