Դեռ ճիշտ չէ կոալիցիաների մասին խոսել, անհրաժեշտ է քայլ-քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության գալ․ Մակունցը՝ ՔՊ-ԼՀԿ հնարավոր կոալիցիայի մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կամաց-կամաց ակնարկում է, որ «Ելքի» վերամիավորման ժամանակն է, քանի որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
Ավելին՝ նա Հանրայինի եթերում բարձրաձայնեց իր ցանկությունը, թե հաջորդ խորհրդարանում իշխող ուժը՝ ՔՊ-ն, ճիշտ կլինի կոալիցիա կազմի «Լուսավոր Հայաստանի» հետ:
Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեսակետը: Հատկանշական է այն, որ նա ոչինչ չբացառեց, միայն նշեց հետևյալը. «Դեռ ճիշտ չէ կոալիցիաների մասին խոսել, անհրաժեշտ է քայլ-քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության գալ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: