Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) մարտի 8-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակը:
Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որը սահմանել է ռեկորդ: 33-ամյա թենիսիստը 311-րդ շաբաթն է անցկացնում ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում: Նախորդ ռեկորդը պատկանում էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին (310 շաբաթ):
Իսպանացի Ռաֆայել Նադալը պահպանել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս Դանիիլ Մեդվեդևը: 39-ամյա Ֆեդերերը նահանջել է 6-րդ տեղ:
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը շարունակում է զբաղեցնել 21-րդ տեղը:
ATP, վարկանիշային աղյուսակ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 12 030 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9 850
3 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 9 735
4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 9 125
5 (6). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 6 660
6 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 6 630
7 (7). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 5 615
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 5019
9 (9). Դիեգո Շվարցման (Արգենտինա) - 3 640
10 (10). Մատեո Բերետինի (Իտալիա) - 3 480
21 (21). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2 290